տուն Լուրեր Խնդիրը պետք է լուծվի Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհով (լուսանկարներ)

Խնդիրը պետք է լուծվի Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհով (լուսանկարներ)

196
0

67414121_1495265073950043_2649416757688664064_n

Մոդուս Վիվենդի կենտրոնի տնօրեն Արա Պապյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած Արցախյան թեմայով քննարկման ժամանակ

 

Առաջին հերթին պիտի հստակեցնենք, թե ինչ ունենք այսօր: Դատելով ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքից՝ հայտնի երեք սկզբունքները և վեցը տարրերը: Երբ մենք հնչեցրածը համեմատում ենք Մադրիդյան սկզբունքների հետ, ակնհայտ է, որ դրանք Մադրիդյան սկզբունքերն են, այն, ինչ որ սեղանին է եղել 2007թ. նոյեմբերի տարբերակով: Միակ տարբերությունն այն է, որ վարչապետը ցանկություն է հայտնել՝ Արցախը ևս մասնակցի բանակցությունների սեղանին: Ես ժամանակին ասացի, և մնում եմ իմ կարծիքին, որ դա անիրականանալի է: Եվ ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն պետք է մերժեր, և, բնական է, մերժեց, այլ նաև եռանախագահների վերջին հայտարարությունը դրա հետ էր կապված, որտեղ հստակ ձևակերպված էր, որ Երևանի և Բաքվի երկխոսության ճանապարհով պետք է լուծվի: Որպեսզի երկիմաստ չլինի, չէին նշել՝ հայկական և ադրբեջանական կողմ, այլ՝ Երևան-Բաքու. շատ հսստակ էր այդ ամբողջը  նշված:Մյուս կողմից էլ, ճիշտն ասած, առանձնապես չեմ պատկերացնում՝ ինչ է մեզ տալու, այսպես ասած,   Արցախի Հանրապետության մանակցությունը: Դե լավ, ասենք, Նիկոլ Փաշինյանի կողքը նստեց Բակո Սահակյանը կամ ինչ որ մեկը, ի՞նչ է  դա փոխում, բացի այն, որ Արցախը ավելի է օտարում Հայաստանից: Եկեք մի բան  հասկանանք՝ դրա մեջ այդքան  էլ վատ բան չկա, որ Հայաստանն է ներկայացնում Արցախը: Ըստ էության, աշխարհն ընդունում է, որ Արցախը Հայաստանի մաս է, և դա վաղուց է ընդունել ոչ միայն  դե ֆակտո,  այլ դե յուրե: Շատերն ասում են՝ վայ, իրենք անկախ պետություն են: Որտեղ է անկախ պետության քաղաքացին առանց հայցադիմում ներկայացնելու ստանում է  մեկ այլ երկրի քաղաքացիություն, անձնագիր:  Ավելին՝ աշխարհը դա ճանաչել է, մարդիկ այդ անձնագրով վիզաներ են ստանում երևանյան օտարերկրյա դեսպանատներից: Այսինքն աշխարհն ընդունում է, որ Արցախը Հայաստանի մաս է, և վիզա է տալիս՝ հստակ իմանալով, որ մարդիկ ապրում են Քելբաջարում,Ստեփանակերտում և այլն: Թող Ղրիմի մի բնակիչ հանկարծ փորձի գնալ Մոսկվայում գերմանական կամ ամերիկյան դեսպանատնից վիզա ստանալ, նրան ուղարկում են Կիև. դուք Ուկրաինայի  մաս եք, գնացեք էնտեղ: Արցախի հարցում նման վերաբերմունք չկա, հետևաբար եթե աշխարհը ճանաչել է դա, մենք ինչու ենք բարդացնում այս ամբողջ խնդիրը: Խնդիրը շատ պարզ է, մենք պետք է վերականգենք Արցախի՝  հայաստանյան քաղաքացիների իրավունքները: Դա, ինքնըստինքյան հասկանալի է, դժվար է:Հիմա ավելի ու ավելի է հնչում այն միտքը, և 2000 ականներից էլ պարզ էր դառնում, որ խնդիրը չունի բանակցային լուծում, խնդիրը ունի միայն ուժային լուծում: Կամ մենք ոչնչացնում ենք Ադրբեջանը, կամ տվեք Արցախը Ադրբեջանին՝ խնդիրն էլի չի վերանալու: Խնդիրը սկսել է Արցախի շուրջ, բայց այլևս դա Արցախի շուրջ հակամարտություն չէ, ավելի շատ ընդգրկուն հակամարտություն է:

67520355_407069073251697_740400577409712128_n

Մյուս կողմից գերագնահատվում է անկախության դերը: Ոմանց թվում է, որ եթե հանկարծ աշխարհը ճանաչեց Արցախի անկախությունը… մի կողմ դնենք, որ չի ճանաչելու: Եթե քսանութ տարի չի ճանաչել, ինչու պետք է հիմա ճանաչի: Եթե Հյուսիսային Կիպրոսը չեն ճանաչում, ինչու պետք է Արցախը ճանաչեն. Կարո՞ղ է մեր հնարավորություններն  ավելի շատ են, քան Թուրքիայինը: Բայց, ասենք, ճանաչեցին, ի՞նչ է մեզ տալու: Այդ պատճառով,  Ադրբեջանը երբ  ուզենա հարձակվի, չի՞ հարձակվելու: Քուվեյթի վրա երբ  Սադամ Հուսեյնը հարձակվեց, լավ էլ ճանաչել էին Քուվեյթի անկախությունն էլ, դիվանագիտական հարաբերություններն էլ, նույնն էլ՝ Սիրիան, որ թուրքերն էին հարձակվում: Ճանաչումը ինքնին, բացի նրանից, որ դառնա իրավապայմանագրային սուբյեկտ, ում հետ կարող ես պայմանագիր ստորագրել, որևէ  բան չի տալիս: Առայժմ այսքանը:

67337396_521691391706776_108838302391468032_n

Նախ տեսեք՝ որն է ամենակարևորը. կոնֆլիկտը ե՞րբ է առաջացել, արդյո՞ք դա  առաջացել է 88-89 թվականին, թե՞ կոնֆլիկտը եղել է ավելի վաղուց: Ակնհայտ է, որ կոնֆլիկտը առաջացել է այն պահին, երբ Հարավային Կովկասի երեք երկրներ ինքնահռչակվել են պետություն: Աշխարհը, հանձինս Ազգերի լիգայի, ճանաչել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան, երբ սրանք ունեն տարածքային վեճ:

Հիմա՝ խնդիրը պետք է լուծվի ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհով, որովհետև այդ տարածքային ամբողջականությունը ոտնահարվել է 11-րդ բանակի կողմից, որն էլ եկել, գրավել է այս հողը, տվել է նրանց հանուն համաշխարհային հեղափոխության:

67452960_430273314367722_2427473927530872832_n

59 թվականին ընդունված ամերիկյան  օրենք կա, որով Ադրբեջանը, Հայաստանն  էլ հետը, ճանաչվել են գերյալ ժողովուրդ: Եթե ինքը ճանաչել է որպես ժողովրդի կարգավիճակ, չի կարող  նկատի ունենալ պետություն: Առ այսօր այդ օրենքը գործող է: Այսինքն՝ Ամերկան ո՞նց կարող է ընդունել, որ Ադրբեջանը եղել է մետրոպոլիա, ճնշել է Ղարաբաղին, եթե ինքը օրենք ունի, որ Ադրբեջանը ունեցել է պետության ստրկացած ժողովուրդ:

Քանի որ այդ բոլոր ժողովուրդները եղել են ապօրինի օկուպացված 11-րդ բանակի կողմից, շատ հստակ է, որ օկուպանտի գործողությունները իրավական հիմքեր չեն ստեղծում, և սահմանային փոփոխությունները, որ տեղի են ունեցել, անօրինական են:

67564678_1486699454803522_5018460098993848320_n

Եթե մենք այդպես ենք շարժվում, մենք ընդունում ենք, որ Ղարաբաղը օրինապես գտնվել է Ադրբեջանի կազմում, ու հիմա մենք ինչ-որ բան փորձում ենք պոկել, բայց, այնինչ, խնդիրը պետք է արմատական դրվի:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի սահմաններին, որի վրա մենք հիմարաբար տարածում ենք, չգիտեմ՝ ով է քաշել այդ տեսությունը, Հելսինկիի ակտի երեք սկզբունքները, ընդհանրապես կապ չունեն Կովկասի հետ: Այս եզրափակիչ ակտի սկզբունքները, բոլոր երեքը, վերաբերում են պատերազմի հետևանքով Եվրոպայում առաջացած սահմաններին: Դրանք որևէ առնչություն, այն էլ միջպետական, չեն կարող ունենալ  Հարավային Կովկասի սահմանների հետ, չեն կարող ունենալ Երկրորդ համաշխարհայինից առաջ եղած  սահմանների հետ, առավել ևս հարաբերություններ չեն կարող ունենալ վարչական սահմանների հետ: Ի վերջո, Հայկական ՍՍՀ-ի և  Ադրբեջանի ՍՍՀ-ի  միջև սահման գոյություն չի ունեցել:

67528035_483772022197160_7986702105949765632_n

Ինչո՞ւ է մեծ մասը անկախությանը կողմ, որովհետև քսան և ավելի տարի ժողովրդի գլուխը դա է մտցվել, և ժողովրդին ներշնչել են, որ անկախ Արցախը հարցի լուծում է: Որևէ մեկը հարց չի տալիս՝ ինչու՞: Որովհետև կա վերնախավ Արցախում և շահագրգռված է: Ամեն ինչ 90-ականներից սկսվեց, Տեր-Պետրոսյանից, որը հավատ չուներ, որ մենք կարող ենք  պատերազմում հաղթել, և պետք է օտարել տարածքը:

Դա ներշնչեց ժողովրդին, որ իբր թե հեշտ է ավելի անկախությունը ճանաչել, անկախության ճանաչման միջով պետք է գնանք միավորման և այլն: Ես անձամբ խոսել եմ մի շարք երկրների դեսպանների հետ, ասել են՝ մեզ համար ավելի հեշտ է Արցախը ճանաչել Հայաստանի մաս, որովհետև մենք այդտեղ խնդիր չունենք լուծելու, քան ճանաչել անկախ երկիր: Ժողովրդին այդպես են ներշնչել,  հետո Ղարաբաղի ղեկավարության մեջ փողի, իշխանության համը ընկավ բերանները: Ո՞ր մի մարզպետը չի ուզի կոչվել նախագահ, ո՞ր մի միլպետը չի ուզի,  որ 100.000 դոլարանոց մեքենա տան իրեն, ո՞ր մի մարզը չի ուզենա, որ տարեկան իրեն ռազմական  դոտացիա տան, որի համար իրենք երբեք չեն ներկայացնի հաշվետվություն: Մենք 2 մլրդ  դոլարից ավելի փող ենք տվել Ղարաբաղին՝ ռազմականից բացի: Ռազմականի դեպքում դա ընդհանուր  բանակ է, որ չի էլ կիսվում, որևէ հաշվետվություն չկա: Այ, գնում են որևէ գյուղապետ են բռնում, ասում են՝ 170.000 դրամ փող է կերել, միլիոն դրամ փող է կերել  և այլն: Երկու մլրդ դոլար փող ենք տվել, ո՞ւր են այդ փողերը. հետ են եկել այստեղ՝ սիրուհիների համար տների տեսքով, դրսում հյուրանոցների տեսքով,   բնական է, այդ ղեկավարությունը ճղելու է իրեն, ամեն ինչ անելու է…Բայց շատ հետաքրքիր է մոտեցումը. նրանք մտածում են, որ իրենք պետք է անկախ լինեն, մենք էլ շարունակելու ենք իրենց ֆինանսավորել, համ պիտի արյուն տանք, համ պետք է փող տանք: Այդպես չի լինելու: Հենց որ Հայաստանի ժողովուրդը գիտակցեց, որ Ղարաբաղը անկախ է, ոչ փող է տալու, ոչ էլ: Ասելու է՝ գնացեք, ձեր համար ապրեք, և մենք այդ ճանապարհին ենք, որը շատ վտանգավոր է: Այսօր ոչ մեկը չի խոսում, բայց երկու դատական գործ ունենք. զոհված զինծառայողների ընտանիքները դիմել են Եվրոպական դատարան, թե՝ ինչ իրավունքով եք իմ զորակոչիկ տղային տարել այլ երկիր. որովհետև իրավունք չկա, կամ պիտի լինեն միջպետական փաստաթուղթ և օրենք, որը խորհրդարանը պետք է ամեն անգամ հաստատի,  որ քո տարածքն է: Հիշո՞ւմ եք ինչքան աղմուկ ելավ, թե խոշտանգումների համար Ժնևի կոնվենցիա դիմենք, դատենք, էս անենք… Հիշու՞մ եք գերիներին, առնվազն երեք դեպք կա, որ գլուխները կտրել են, նրանցից մեկի գլուխը կտրել են, երբ ողջ է եղել: Բա ինչու՞ լռեցին, որովհետև կոնվենցիան չի տարածվում քո զինվորի վրա, որովհետև քո զինվորը գտնվում է մի այլ երկրում, որը դու չես հայտարարել քո երկրի մի մասը, և Ժնևի կոնվենցիայի պաշտպանության տակ չես գտնվում: Պիտի արվի շատ պարզ բան: Մեր դիմաց կանգնած է բավականին խախուտ երկիր՝ իր էթնիկ և կրոնական կազմով: Տարեկան 2մլրդ փող ծախսենք, հինգ տարվա ընթացքում այդ երկիրը կտրոհենք: Առ այսօր պետությունը  կոպեկ չի ծախսել: Ասածս այն է, որ դա առավելություն է, երբ մեր դիմաց կանգնած է այդպիսի պետություն: Ես ադրբեջանցի մասնագետների հետ հանդիպել խոսել եմ, որոնք թուրք չէին, թալիշ էին, ասում էին՝ ի՞նչ ես խոսում, ի՞նչ հայ-ադրբեջանական պատերազմ, հաջորդ մեծ պատերազմը շիաների և սունիների մեջ է երկրում, ահավոր սրված է, եթե մեզ մոտ սկսեց Ղարաբաղի կռիվը, մենք իրենց փրթելու ենք, մորթենք:

67574929_2336197463298726_4492494847692767232_n

Ասածս որն է. իհարկե, երկիրը պետք է ուժեղացնել, բայց թշնամու երկիրը թուլացնելը շատ ավելի էժան է և շատ  ավելի հեշտ է: Խոսքը սրա մասին է, ռազմական արդյունաբերություն և այլն.. ամբողջը պետք է արվի, բայց եթե դու կարող ես մի քանի մլն դոլարով խնդիր լուծել, ինչի՞ չլուծես, հեչ մեծ փող չի: Եթե տրոհես մինչև պատերազմը, կարողանաս ներքին խառնակություն ստեղծել…

Խնդիրը բանակցային լուծում չունի: Չի լինելու, որ մենք այնպես խոսենք, ասի՝ ախպեր, էս՝ ձեզ, էս՝ մեզ, ստորագրենք գնանք: Չի՛ լինելու: Ադրբեջանը հստակ ասում է՝ Նախիջևանի ազատագրումը մեր ստրատեգիական նպատակն է:

Մադրիդյան սկզբունքերը ուժի մեջ են. դրա մասին առանց անուն տալու  Նիկոլը Արցախում հայտարարել է: Ասել է՝ ի՞նչ սկզբունքներ, ինձ պետք է պարզաբանում: Դա է միակ տարբերությունը: Հիմա տեսեք՝ այնտեղ հստակ գրած է, սրան ի՞նչ պարզաբանում կարող է լինել. ԼՂԻՄ-ին հարակից բոլոր ադրբեջանական տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ,  վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողությանը: Որ ասում են ԼՂ, ԼՂԻՄ նկատի ունեն: Հետո ասում են՝ հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարից: Հերթով գրված է: Ուզում եմ ասել, որ փաստաթուղթը այնքան հստակ փաստաթուղթ է, որ  կարելի է սիրուն խաղալ, ասել, պարզաբանել: Նրանք կասեն՝ ախպեր, հես է, գրած է, զորքերը պիտի հանես, վերջ, և դուք խոստացել եք: Ցավը գիտեք որն է, նախկին ու նոր չկա: Ես նախկիններին էլ, ներկաներին էլ նույն հարցն եմ տվել՝ բա, էս ի՞նչ ենք անում, ախպեր: Ասում են՝ մեկ է, Ադրբեջանը չի համաձայնվելու: Բա որ համաձայնեց, ի՞նչ ենք անելու: Ամբողջը այդ բլեֆի վրա է հիմնված, որ չի համաձայնվի: Հարցը հետևյալն է՝ դու, կարող է, բացահայտ չխոսես հողեր տալու մասին,  բայց այնպիսի պայմանավորված գործողություններ անես, օրինակ՝ հրամանը ուշ տաս հրետանին օգտագործելու, ինչը եղավ 2016թվին: Դա թող հետաքննեն, այնտեղ այնքան մութ գործեր կան՝ ինչու սա չարեցին, ինչու էր զենքը քիչ, ինչու էր վառելիքը քիչ… այդտեղ միայն մանր թալանը չի եղել, որ ներքևի օղակների վրա է ընկնում: Հրամաններ չեն եղել:

Առաջին անգամ ինտերնետով թալիշները ողջունեցին հայ ժողովրդին Շուշիի ազատագրման առիթով: Դա սիմվոլիկ ակտ չես ասի. մարդը կանգնում է Բաքվի մեջտեղը, ասում՝ поздравляю своим братам армян…  Դեռ այսքան քայլերն ենք արել, սա է արդյունքը, բա որ ավելի լուրջ անեինք:

67704404_2403018749968028_2953309827301900288_n

Գեներալի հետ խոսում ենք, ասում ենք՝ լեզգիներին կապենք, ասում է՝ չէ իրենց ոտքի մի հանեք, որովհետև Դաղստանն էլ կներքաշվի, ռուսների համար վատ է: Եթե Հայաստանի գեներալը Ռուսաստանի շահերն է պաշտպանելու, ոնց աշխատես հետը: Որովհետև ինքը որ թոշակի պետք է գնա, Ռուսաստանից թոշակ ստանա, որևէ քայլ չի անելու: Դա կոնկրետ խնդիր է, պիտի արգելվի, թույլ չտրվի օտարերկրյա թոշակ ստանալ, որովհետև նա վախենում է, որ պաշտոնավարման ընթացքում մի բան ասի կամ անի, կարող է խոչընդոտել թոշակ  ստանալուն:

Ղարաբաղի ղեկավարությունը կապվեց արտասահմանի իմ սփյուռքահայ ընկերների հետ, ասաց՝ Պապյանը հակառուսական տրամադրություններ է տարածում: Դե նրանք էլ ասացին՝ հայրենի իշխանությունները կըսեն, այլևս չենք ֆինանսավորի: Վերջ: Չֆինանսավորել ինչ է նշանակում: Նշանակում է հեռուստատեսությունն ու ռադիոն աշխատում են, չեն ֆինանսավորվում, ես պետք է ուրիշ տեղից փող ճարեմ և ճարում եմ: Այսինքն՝ ես պիտի ընկնեմ աշխարհեաշխարհ փող հավաքեմ, որ ինչ է՝ մի գործ արվի: Ադյ հակառուսականն էլ, գիտե՞ք, որն է. Պապյանն ասել է, որ ռուսները զենք են ծախում Ադրբեջանին: Հիշո՞ւմ եք, որ Մոնթեն ասում էր՝ մենք էշ ենք,անոնք մեզեն ավելի էշ էն: Այ, եթե էշ չլինեին, մեզ վաղուց արդեն կերել-վերջացրել էին: Մեր միակ բախտն այն է, որ իրենք մեզեն ավելի էշ են:

Չորս գերմանական պետություն կա՝ գերմանացի, շվեյցարացի, լիխտենշտեյնցի, ավստրիացի, բոլորն էլ գերմանացի են ծագումով, բայց դարձել են առանձին ազգ այն պատճառով, որ պատմականորեն այդպես են գնացել: Խոսքը հենց դրա մասին է:

Ինձ թվում է՝ միանշանակ պետք է կանխենք Ղարաբաղի անկախության բոլոր տեսակի նկրտումները: Դա շատ վտանգավոր է, և այդ պրոցեսը գնում է. սա առաջին: Երկրորդը խնդիրը չունի բանակցային լուծում, խնդիրն ունի ռազմական լուծում եթե մենք ուզում ենք դա կանխենք ուրեմն Ադրբեջանը պետք է ներսից թուլացնենք, իրենց, այսպես ասած, թույլ կողմերին խփելով: