տուն Լուրեր Խնդիրը ոչ թե իրավական դաշտի բացակայության՝ այլ այդ դաշտը չկիրառելու մեջ է....

Խնդիրը ոչ թե իրավական դաշտի բացակայության՝ այլ այդ դաշտը չկիրառելու մեջ է. փաստաբան

166
0

1384153749,1549

Այսօր դեռևս մարդու իրավունքների պաշտպանությունը դեռ բավարար մակարդակի վրա չի գտնվում Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ, փաստաբան Արթուր Հովհաննիսյանը: «Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Անցած տարիների համեմատությամբ, ճիշտ է, կան փոփոխություններ, սակայն վիճակը կարելի է գնահատել բավարար, եթե ոչ վատ»:

Խնդիրը ոչ թե իրավական դաշտի բացակայության մեջ է, այլ այդ դաշտը չկիրառելու մեջ հայտնեց Արթուր Հովհաննիսյանը: «90-ական թվականներից հետո փոփոխությունները հսկայական են իրավական դաշտում: Եթե առաջ դատական համակարգը չէր գործում, և մարդիկ խուսափում էին իրենց հարցերը բարձրացնել դատարաններում, ապա հիմա պատկերը ամբողջովին փոխվել է: Բայց ներկա պահին դատական համակարգում ևս կան խախտումներ: Քաղաքաքացիները իրենց խախտված իրավունքների համար մի քանի տարի են սպասում, որը շատ պրոբլեմներ է առաջ բերում»:

Ըստ փաստաբանի՝ մասսայական խախտվում են նաև բանտարկյալների իրավունքները. «Վատ է թե´ բուժսպասարկումը, թե´ այցելությունների սենյակները: Շատ անգամ բանտարկյալները իրենց առողջության հաշվին են հանդիպումներ ունենում փաստաբանների և հարազատների հետ: Բուժզննում անցկացնելու համար էլ շատ հաճախ դիմում են ոչ թե բանտարկյալների համար նախատեսված հաստատություններին, այլ մասնավոր բուժհաստատություններին: Էլ ի՞նչ պաշտպանվածության մասին կարող է լինել խոսքը»: