Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ բջջային սարքերի էկրանների հետ հարատև առնչությունն ազդեցություն է ունենում մարդու գլխուղեղի վրա։ Այս մասին գրում է The Los Angeles Times-ը։
10 տարի շարունակ մասնագետներն ուսումնասիրել են թաչսքրին համակարգով հեռախոսներից օգտվող 37 կամավորների գլխուղեղում տեղի ունեցող փոփոխությունները։ Կամավորների մի մասն էլ օգտվել է կոճակներով բջջային սարքերից։ Թաչսքրին համակարգով հեռախոսներ օգտագործողների մոտ նկատվել են գլխուղեղի դեֆորմացիաներ։ Հատկապես դա տեսանելի է եղել խելախոսներից ամեն օր օգտվողների մոտ։ Դա հիմնականում տեղի է ունենում գլխուղեղի կենտրոնական հատվածում, որը պատասխանատու է մատների շարժումների համար։ Ի տարբերություն կոճակների, թաչքսրինով աշխատելը ենթադրում է ավելի բարդ գործողություններ և առաջացնում է ավելի մեծ կախվածություն գլխուղեղի և մատների շարժումների միջև՝ ստիպելով գլխուղեղն ավելի արագ աշխատել։
Նման փոփոխություներ նկատվում են նաև երաժիշտների, հատկապես՝ ջութակահարների մոտ։ օրինակ, ջութակահարների գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է մատների շարժման հետ, ավելի է մեծացած, քան մյուս մասնագիտության տեր մարդկանց մոտ։
Խելախոսներից օգտվելը կարող է ունենալ ինչպես դրական ազդեցություն, երբ հաստատվում է արագ կապ գլխուղեղի և մատների միջև, այնպես էլ բացասական, երբ խելախոսի հաճախակի օգտագործումը բացասական հետևանք է ունենում առողջության վրա։