Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան կարող է լքել իսպանական ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Մադրիդյան ակումբը կհամաձայնի բաց թողնել Խեդիրային, եթե նրա տրանսֆերի համար առաջարկվի 10 միլիոն ֆունտ ստերլինգ: Բանն այն է, որ Խեդիրան հրաժարվում է նոր պայմանագիր ստորագրել «Ռեալի» հետ, և մադրիդցիները պատրաստ են արագ հրաժեշտ տալ նրան:
Ներկայում գերմանացու ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը: Ֆուտբոլիստը ցանկանում է շաբաթական ստանալ 150 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: