տուն Սպորտ Խեդիրան անվճար Ռեալից կտեղափոխվի Բավարիա

Խեդիրան անվճար Ռեալից կտեղափոխվի Բավարիա

125
0

khedira-462549

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան կարող է պայմանագիր ստորագրել Մյունխենի «Բավարիայի» հետ։ Այս մասին հաղորդում է The Daily Express-ը։

Մադրիդցիների կիսապաշտպանը հազվադեպ է հայտնվում թիմի կազմում և մտադիր է լքել ակումբը այս ամռանը։ Եթե գործարքը կայանա, ապա Խեդիրան ազատ գործակալի կարգավիճակով անվճար կտեղափոխվի «Բավարիա», քանի որ նրա պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, իսկ «Ռեալը» չի կարողանա փոխհատուցում տրամադրել նրա համար։

Խեդիրայի համար պայքարում է նաև Դորտմուդնի «Բորուսիան»։