Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 11-ին կմեկնարկի «Խազարի Գավաթ 2016» մրցաշարը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, մրցաշարին մասնակցելու են գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սարգիս Մկրտչյանը և Հովհաննես Հակոբյան ը:
Մրցաշարին այս տարի մասնակցում են 67 շախմատիստ, որոնցից 15-ը գրոսմայստերներ են: Գրիգորյանն ու Գաբուզյանը մրցաշարում վարկանիշով համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում են: