տուն Լուրեր Խայտառակությունը շարունակվում է. Հայաստանը պարտվեց Լյուքսեմբուրգին

Խայտառակությունը շարունակվում է. Հայաստանը պարտվեց Լյուքսեմբուրգին

70
0

armenia-u21-national-football-team

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լյուքսեմբուրգ հանդիպումը: 19-րդ րոպեին մրցավարը խաղադաշտից հեռացրեց Սեդրիկ Սակրասին, իսկ մեր հավաքականը ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, սակայն Արթուր Միրանյանը չկարողացավ անվրեպ իրացնել այն: 23-րդ րոպեին արդեն հյուրերը ստացան 11-մետրանոց հարվածի իրավունք, և Ռիկարդո Պինտո Կոուտոն բացեց հաշիվը՝ 0:1: 67-րդ րոպեին Արամ Շահնազարյանը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

 

Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

 

1.Անատոլի Այվազով 4.Արամ Շահնազարյան 5.Արթուր Քարտաշյան 6.Արմեն Մանուչարյան 7.Կարեն Հարությունյան 8.Պետրոս Ավետիսյան 9.Գոռ Մալաքյան 10.Ղուկաս Պողոսյան 18.Ալիկ Առաքելյան 22.Արթուր Միրանյան 23.Արտյոմ Սիմոնյան

 

Պահեստայիններ՝ 13.Գրիգոր Մակարյան 11.Նաիրի Մինասյան 15.Իվան Մամախանով 16.Ռոբերտ Հակոբյան 17.Սարգիս Շահինյան 20.Ռազմիկ Հակոբյան 21. Գագիկ Մաղաքյան

 

Գլխավոր մարզիչ — Արտակ Օսեյան