«Ալ Սադդ» թիմի կիսապաշտպան Խավիի հայրն ընդգծել է, որ իր տղան չի խորացնի «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ վեճի թեման: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը հայտարարել է, որ Լիոնել Մեսսին պորտուգալացուց լավն է, որին ի պատասխան վերջինս ասել էր, որ նա «Ոսկե գնդակների» է արժանանում, մինչ Խավին խաղում է Քաթարում:
«Որդիս այս կարգի մեկնաբանություններին կարևորություն չի տալիս»,- Խավիի հոր խոսքն է մեջբերել Le Figaro պարբերականը:
«Մենք անտարբեր ենք նման սադրանքների նկատմամբ: Այդպես էլ կլինի հետագայում»,- ասել է նա: