«Ինչպիսի թափթփվածությամբ կառավարվում է մեր ներքին կյանքը, այնպես էլ արվում է արտաքին քաղաքականության հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքի մասին իր տեսակետը հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Մի հատ լրագրողական հետաքննություն արեք, պարզեք թե պատվիրակության անդամները մասնագիտական ինչ որակներ ունեն, քաղաքական ինչ դիրքորոշում, ում ընտանիքից են և կտեսնեք՝ կարող են աշխատել այնտեղ, թե ոչ:
Խավիարային դիվանագիտության լոզունգներն են բերում, ու դուք գիտեք, որ աշխարհում կաշառք կա, դրա համար ես առաջարկում եմ Հայաստանի ամենահայտնի կոռուպցիոներներին ընդգրկել Ստրասբուրգում` գործ անելու համար: Թող գնան կաշառեն, ստեն, գցեն և հարցերը լուծեն: Դա մեզ համար էլ է վիրավորական: Պարզվում է` Եվրոպան սպասում է Ադրբեջանի խավիարին, անգլիացիներն էլ չտես են, էդ նավթահոտ խավիարի համար խելագարվում են: Է` մերոնք էլ թող ծիրան արտահանեն, որպես կաշառք»: