Խարկովի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հաղորդվել է, որ ապրիլի 24-ին կբացվի 1915թ.կբացվի հուշարձանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Բացի այդ, Ուկրաինայում կկայանա «Արձագանքներ անցյալից» ֆիլմի պրեմիերան եւ ֆոտոցուցահանդես։
Իսկ նախօրեին՝ «Բուզոկ» տեղեկատվական ցուցադրական կենտրոնում կբացվի համաուկրաինական գեղարվեստական ցուցահանդես «1.5 միլիոնից մեկը» խորագրով, ինչպես նաեւ կցուցադրվի «Աշխարհի թանգարանը։ Պատերազմի թանգարանը» վավերագրական կինոնկարը Խարկովի մունիցիպիալ ցուցասրահում։ Բոլոր այս միջոցառումները նվիրված է Հայոց ցեղասպանությանը։