Երեկ Խարկովի կենտրոնական հրապարակում, որը համարվում է Եվրոպայի ամենամեծ հրապարակը, տապալվել է Լենինի արձանը։ Մոտ 8 հազար ցուցարարներ կոտրել են նրա ոտքը, որից հետո արձանը վայր է ընկել։ Արձանի գլուխը անմիջապես սկսել են հուշանվերների համար կտոր կտոր անել։
Սկզբում Խարկովի իշխանությունները քրեական գործ են հարուցել այս կապակցությամբ, սակայն կարճ ժամանակ անց Խարկովի նահանգապետը որոշում է կայացրել, որ իշխանությունները որոշում են կայացրել հանել արձանը Խարկովի կենտրոնից և ապամոնտաժել այն։ Այսօր, վաղ առավոտյան, հայտնիէ դարձել, որ Խարկովի քաղաքներից մեկում տապալվել է Լենինի ևս մեկ արձան։