տուն Լուրեր Խանումյանի նկատմամբ տեղի ունեցածը հարիր չէ ժողովրդավարական պետությանը. Արզումանյան

Խանումյանի նկատմամբ տեղի ունեցածը հարիր չէ ժողովրդավարական պետությանը. Արզումանյան

109
0

alik

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դատապարտում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արզումանյանն ասաց. «Շատ դատապարտելի է, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն, որ բոլոր մեղավորները պատժվեն, դա հարիր չէ ժողովրդավարական պետությանը»:

Հարցին՝ Ղարաբաղում ընդդիմության ձևավորմանն ինչպե՞ս է վերաբերվում՝ Ա. Արզումանյանը պատասխանեց. «Ղարաբաղում կան ընդդիմադիր կուսակցություններ, որոնք նաև ներկայացված են Ազգային ժողովում: Հայկ Խանումյանի նկատմամբ տեղի ունեցածը դատապարտելի արարք է, և հուսով եմ՝ պատկան մարմիններն անմիջապես կգտնեն և կբացահայտեն ճշմարտությունը»: