Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ, հայտնում է Soccer.ru-ն: Կոլումբիացի ֆուտբոլիստը հիասթափվել է իրեն տրամադրվող խաղային ժամանակից և փնտրում է կարիերայի աճի տարբերակներ:
Ռոդրիգեսի գործակալ Ժորժե Մենդեշը, ով հիանալի հարաբերություններ ունի ՊՍԺ-ի ղեկավարության հետ, Խամեսի հնարավոր տեղափոխության համար կապ է հաստատել փարիզյան ակումբի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խամեսի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: «Ռեալը» Ռոդրիգեսին ձեռք է բերել «Մոնակոյից» 2014թ.-ին 80 մլն եվրոյով, սակայն այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն եվրո: