Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին դուր չի եկել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի վարքը, ով ծիծաղել և կատակել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղից առաջ` նախավարժանքի ժամանակ, երբ իր թիմը մրցակցին պարտվում էր 0:2 հաշվով:
«Խամեսը պետք է սովորի ճիշտ դրսևորել իրեն: Նրա վարքն այդ դրվագում որևէ մեկի դուր չեկավ: Սակայն այժմ այն պետք է մոռացվի: Ֆուտբոլիստը պետք է հասկանա, որ ցանկացած դրվագում երկու-երեք վայրկյանների ընթացքում նրա վարքը կարող է քննարկման առարկա դառնալ»,- նշել է Զիդանը` նկատելով, որ այդ դրվագը որևէ կերպ չի ազդի Ռոդրիգեսի հանդեպ վերաբերմունքի վրա, հաղորդում է «Sport-Еxpress»-ը:
https://youtu.be/6wL0s6aJmzs