«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ճանաչվել է տարվա մարդ Կոլումբիայում։ Նման տիտղոսի նա արաժանացել է 2014 թվականի աշխարհի առաջնությունում ունեցած զգալի ներդրման համար։ Կոլումբիայի տարվա մարդուն որոշում են հարավամերիկյան հայտնի երեք պարբերականներ՝ El Tiempo-ն, El Espectador-ն ու Semana-ն։
Ռոդրիգեսը Մունդիալ 2014-ում դարձել էր լավագույն ռմբարկու՝ խփելով 6 գնդակ։