Այսօր առավոտյան լրատվամիջոցներն ահազանգ էին ստացել Պառավաքարի բնակիչներիցˋ խաղողի մթերման խնդիրների վերաբերյալ: Բնակիչները նշել էին, որ քանի որ մթերում չի իրականացվում, իրենք մտադիր են խաղողով լեցուն բեռնատարներով ուղևորվել դեպի Բաղրամյան 26: Իրավիճակի մասին պարզաբանում ստանալու համար Araratnews.am-ը զրուցեց Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանի հետ:
Վերջինս նշեց, որ այսօր կրկին մթերող գործարանները սկսել են խաղող ընդունել: «Մթերման համար բերքի ընդդունումը մեկ օրով կանգնել էր, բայց այսօր աշխատանքները վերականգնվել են: Հիմա խնդիր չկա: Մենք շատ բերք ունենք, որ մթերման կարիք ունի, բայց այսօր նախատեսվում է ավարտել մթերման աշխատանքները»,-նշեց գյուղապետը:
Մեր այն հարցին, թե արդյոք գյուղապետը գիտի՞, որ մթերումից դժգոհ գյուղացիներից մի քանիսն այս պահին ուղևորվում են Բաղրամյան 26, գյուղապետը նշեց.
«Անկեղծ ասած, ես տեղյակ չեմ և չեմ կարող պատասխաել այս հարցին»: