տուն Լուրեր Խաղողի մթերման համար դեռ ժամանակ կա. Գառնիկ Պետրոսյան

Խաղողի մթերման համար դեռ ժամանակ կա. Գառնիկ Պետրոսյան

220
0

12079079_706579932806887_6305411851975747684_n

Դեռևս տարեսկզբին ակնհայտ էր, որ պատրաստի ապրանքի իրացման գործում կան որոշ դժվարություններ: Գինու արտահանումները նվազել են շուրջ 40 տոկոսով, կոնյակինը՝ 50: Պարզ էր նաև, որ բավականին բարձր բերք է սպասվում և այսօրվա մեր տեղեկություններով բերքի ծավալը նախորդ տարվա մակարդակը գերազանցում է շուրջ 30 տոկոսով:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

«Սեպտեմբերի 7-ին Երևանի կոնյակի գործարանը սկսեց մթերումները, բայց մեկ շաբաթ անց խնդիրներ առաջացան, քանի որ բերքի ավելցուկ կար և գոյանում էին հերթեր: Այս ընթացքում մի շարք աշխատանքներ իրականացվեցին մարզպետարաների և համայնքների հետ և այդ լարավածությունը որոշակիորեն մեղմացավ: Գյուղնախարարությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ամեն ինչ անել առողջ բերք մթերելու համար»,-նշեց նա:

Բանախոսը շտապեց հանգստացնել խաղողագործներին՝ պնդելով, որ շտապողականություն ցուցաբերելը ճիշտ չէ, քանի որ դա միայն լարվածություն է առաջացնում: «Նախկինում մինչև հոկտեմբերի 25-ը խաղողի մթերումը շարունակվել է, այնպես որ դեռ ժամանակ կա: Արվելու է ամեն ինչ, որպեսզի մթերումը ամբողջությամբ կատարվի»,-նշեց Պետրոսյանը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ իր համար անհասկանալի է կառավարության զարմանքը՝ բերքի ավելցուկի հետ կապված:

«2010-11 թթ. կառավարությունը գինեգործությունը և կոնյակագործությունը հռչակեց որպես արտահանմանը միտված գերակա ճյուղ: Հիմա ինչո՞ւ եք զարմանում, որ բերքը շատ է: Եթե սա գերակա ճյուղ է, ապա ինչո՞ւ չկան հստակ գործիքներ և կազմակերպվածություն նման դեպքերի համար: Երբ մենք ԵՏՄ էինք մտնում ասում էիք, որ Հայաստանի արտադրողների ծավալներն այնքան քիչ են, որ չենք կարող սպասարկել ՌԴ շուկան: Հիմա մենք այսքան բերք ունենք, ուրեմն չեմ հասկանում, թե ինչո՞ւ է սկսվել այս աժիոտաժը»,-եզրափակեց պատգամավորը: