տուն Քաղաքական Միջազգային Խաղեր և խաղալիքներ արտադրողներ Lego-ն անվանել են բոլոր ժամանակների լավագույն խաղալիք

Խաղեր և խաղալիքներ արտադրողներ Lego-ն անվանել են բոլոր ժամանակների լավագույն խաղալիք

420
0

10667_front_11

Բրիտանիայում խաղալիք արտադրողները Lego-ն անվանել են բոլոր ժամանակների լավագույն խաղալիք: Այս մասին գրում է The Daily Express-ը` զարմանք հայտնելով, որ iPad-երի դարաշրջանում Lego-ն է դարձել լավագույնն այս ոլորտում:

Երկրորդ տեղում հայտնվել է «Մոնոպոլիա» խաղը, երրորդում` Action Man տիկնիկները: Թերթը նշում է, որ Lego-ն բազամթիվ անգամ գլխավորել է վարկանշային աղյուսակը համաձայն հանրային քվերակությունների, սակայն առաջին անգամ է, երբ դանիական այդ խաղալիքը լավագույնն է ճանաչվում խաղալիք և խաղեր արտադրողների վարկածով: Հետազտությանը մասնակցել են այնպիսի ընկերություններ, ինչպեսիք են Mattel-ը, The Toy Store-ը և Jumbo Games-ը:

Լավագույնների շարքում են նաև Scalextric ընկերության կողմից արտադրվող ավտոարշավային խաղալիք մեքենաներն ու նրանց համար նախատեսված ճանապարհները, սեղանի Subbuteo խաղը, Ռուբիկ խորանարդը, «Աստղային պատերազմների» շարքի խաղալիքները, Matchbox մեքենաները, Բարբի տիկնիկը, խաղաքարտերը: