2015 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը կարող է շնորհվել փախստականների փրկության կամ կլիմայական փոփոխության վտանգների նախազգուշացման համար, ասել է Ստոկհոլմի` Համաշխարհային խնդիրների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Դեն Սմիթը, հաղորդում է Vnews գործակալությունը:
Հոկտեմբերի 9-ին Օսլոյում Նորվեգական նոբելյան կոմիտեն կհայտարարի 2015 թվականի խաղաղության մրցանակակրի անունը: Մրցանակը, Նոբելի ցանկությամբ, հանձնվում է Օսլոյում, այլ ոչ թե Ստոկհոլմում:
Սմիթի կարծիքով` այս տարվա խաղաղության մրցանակի հանձնումը կապված կլինի Սիրիայի ճգնաժամի հետ:
«Օրինակ, հնարավոր է` մրցանակը հանձնվի Լեսբոս կղզու ղեկավարությանը կամ ժողովրդին»,- ասել է Սմիթը: