տուն Լուրեր Խաղաղապահների տեղակայումն Ադրբեջանն է նախաձեռնել. Լարիսա Ալավերդյան

Խաղաղապահների տեղակայումն Ադրբեջանն է նախաձեռնել. Լարիսա Ալավերդյան

216
0

41482

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը դեմ է ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում խաղաղապահների տեղակայմանը:

«Ադրբեջանը դեմ է դրան, ինչն իրապես ապացուցում է, որ հենց Ադրբեջանն է դա նախաձեռնել: Մենք իրապես կողմնակից ենք «ստատուս քվո»-ի պահպանմանը, քանի որ «ստատուս քվո»-ն ոչ թե նրա համար է, որ մենք համարում ենք, թե ազատագրված տարածքները ենթակա չեն վերադարձի, այլ դա ամենակարևոր խնդիրն է լուծումˋ մարդու կյանքի անվտանգությունը»,- ասաց նա:

Նախկին ՄԻՊ-ը կարծում է, որ մեզ համար շատ կարևոր է, որ «ստատուս քվո»-ն պահպանվի ավելի ամուր հիմքերով:

«Ադրբեջանի նախագահը «իզոլացվել» է (մեկուսացվել). նա չի գնացել ոչ ՄԱԿ, ոչˋ Մոսկվաˋ մզկիթի բացմանը, որտեղ էին այնպիսի պետություններ, որոնք ՌԴ-ի հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունեն: Ես գտնում եմ, որ ատելությունն այն մթնոլորտը չէ, որում լուծվեն երկարատև կոնֆլիկտները»,- նկատեց իրավապաշտպանը:

Ըստ Լարիսա Ալավեդյանիˋ ղարաբաղյան կոնֆլիկտը անկասկած երկարատև է լինելու: