տուն Լուրեր Խաչատուրյան քույրեր. ի՞նչ է սպասում նրանց. forrights.am

Խաչատուրյան քույրեր. ի՞նչ է սպասում նրանց. forrights.am

128
0

Forrights.am-ը գրում է. «2018 թվականի հուլիսի 2-ին Մոսկվայում Կրիստինա, Մարիա և Անգելինա Խաչատուրյանները (19, 18 և 17 տարեկան) սպանել էին իրենց հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին։ Քույրերն իրենց հորը հասցրել էին դանակի բազմաթիվ հարվածներ կրծքավանդակի և վզի շրջանում, ընդ որում, քննությունը պարզել էր, որ 17-ամյա Անգելինա Խաչատուրյանը հորը 35 դանակի հարված էր հասցրել, իսկ մյուս երկու քույրերը հարվածելուց բացի նաև պղպեղի սփրեյ էին ցանել Միխայիլ Խաչատուրյանի դեմքին։ Սպանությունից հետո քույրերից ամենամեծը՝ Կրիստինան, զանգահարել էր ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին։

57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը ոչ մի տեղ չէր աշխատում, սակայն սոցցանցերի նրա էջից երևում է, որ վերջինս բավականին լավ ֆինանսական վիճակում էր։ Խաչատուրյանի նկարներից նաև երևում է, որ նա հավատացյալ էր, ինչպես նշել են նրան ճանաչող մարդիկ, նա տարվա մեջ մի քանի անգամ այցելում էր Երուսաղեմ, քահանա էր հրավիրում տունը օրհնելու համար և այլն։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի ավտոմեքենայում քննիչները հայտանբերել էին հերոին տեսակի թմրանյութ իսկ տանը՝ զենք»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: