տուն Լուրեր Խաչատուրովն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից

Խաչատուրովն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից

78
0

Karavarutyun1

Կառավարության այսօրվա նիստին որոշում ընդունվեց՝ Գեորգի Խաչատուրովին ժամանակավորապես ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: Խաչատուրովին մինչև 2017 թվականը տարկետում տալու համար պաշտպանության նախարարությունը որևէ առարկություն չի ներկայացրել կառավարությանը:

Հավելենք, որ Գեորգի Խաչատուրովը հանդես է գալիս Հայաստանի բիաթլոնի ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու է Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, 2018 թվականին էլ` ձմեռային օլիմպիական խաղերին: Գեորգի Խաչատուրովը բնակվում է Ախուրյանում, ՀՀ քաղաքացիություն է ստացել երկու տարի առաջ` ազգային հավաքականում հանդես գալու համար: