Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի բոլոր անդամներին երեկ գիշերը ոստիկանությունը բերման է ենթարկել։ Բերման ենթարկվելուց հետո ոստիկանությունը ստուգել է թիկնազորի անդամների փաստաթղթերը, որից հետո նրանք ազատ են արձակվել։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն էլ լրատվականի հետ զրույցում նշել է, թե քանի որ Խաչատուր Սուքիասյանի անվտանգությունն ապահովում են «Կամանդիր սեքյուրիթի» պահնորդական կազմակերպության թիկնապահները, ուստի երեկ ոստիկանությունում նրանց փաստաթղթերը ստուգելուց հետո բոլորին ազատ է արձակել։ Ինչպես փոխանցում է factor.am-ը երեկ ոստիկանությունը բերման է ենթարկել նաև Սամվել Ալեքսանյանի անվտանգությունն ապահովող թիկնապահները։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին են հրավիրել նաև գործարար, «Սիլ» կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներից մի քանիսին:
Աղբյուրը՝ araratnews.am