տուն Լուրեր Խաչատուր Սուքիասյանը՝ ծրագրավորման ոլորտի մասին

Խաչատուր Սուքիասյանը՝ ծրագրավորման ոլորտի մասին

135
0

Sukiasyan_Khachatur

«5000-ից ավելի ծրագրավորողներ, որոնք աշխատում են արտասահմանյան կառույցներում, վեց ամիսը մեկ բոնուսներ են ստանում: Իրենց մոտ հատուկ «սոֆթվերի» ծրագիր է աշխատում, և վեց ամիսը մեկ են նրանց տալիս այդ բոնուսները: Երբ գումարը միանվագ է գալիս, ընկնում է 36 տոկոսի տակ, բայց դա պետք է բաժանենք վեց ամսվա վրա, որովհետև մարդն իր վեց ամսվա աշխատանքի համար է ստացել այդ գումարը: Առաջինն այս խնդիրն է հուզում: Իսկ երկրորդ խնդիրը ևս ծրագրավորողներին է վերաբերում, որոնք ստանում են արժեթղթեր տվյալ կազմակերպությունում: Բանն այն է, որ այդ արժեթղթերն առքուվաճառք չեն ձևակերպում, իսկ մեր օրենքով Հայաստանում դա համարվում է գույք և պետք է հարկվի, բայց երբ մեկ դոլարով կամ մեկ միլիոն դոլարով առքուվաճառք լինի, չի հարկվի: Իսկ երրորդ առաջարկը վերաբերում է շահութահարկին: 50 միլիարդի պարագայում, երբ ասվում էր` երկու տոկոս, ես այլ առաջարկ էի արել, ասել էի` կապ չունի` ինչ գումար է: Եթե ցանկացած կազմակերպություն արտահանում է կատարում և շահաբաժին չի վերցնում, ապա շահութահարկ թող չվճարի: Որ պահին շահաբաժին կուզենա վերցնել, այդ ժամանակ նոր պետք է վճարի շահութահարկը»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանը:

Մանրամասներն՝ այստեղ։