Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ԱԺ նախագահին առաջարկեց Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունը հետաձգել՝ պատճառաբանելով, որ փոփոխություններին ծանոթանալու համար ժամանակ է անհրաժեշտ. «Սահմանադրությունն այն փաստաթուղթը չէ, որ միանգամից բերվի եւ առանց իմանալու՝ ինչ փոփոխություններ են եղել ե ինչի հետ գործ ունենք, քվերարկենք»:
«Կարելի է ընթերցել կանոնակարգի համապատասխան հոդվածը»,- պատասխանեց ԱԺ նախագահն ու հավելեց՝ ԱԺ-ն որոշում է ընդունել առաջիկա նիստի հենց առաջին օրը քվեարկություն անել:
Գալուստ Սահակյանը վստահեցմամբ՝ համապատասխան հանձնաժողովն ուսումասիրել է բոլոր առաջարկները եւ որևէ բացթողում չկա, ուստի մտահոգությունների առիթ եւս չկա: