տուն Լուրեր Բլոգ Wiwibloggs-ը՝ Դալիթայի՝ Եվրատեսիլ 2016-ին մասնակցության մասին

Wiwibloggs-ը՝ Դալիթայի՝ Եվրատեսիլ 2016-ին մասնակցության մասին

182
0

wiwi

Եվրատեսիլին նվիրված ամենահայտնի բլոգը` Wiwibloggs-ն անդրադարձել է 2016 թվականի Եվրատեսիլին Հայաստանի մասնակցությանը:

Կայքը հաղորդում է, որ «Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը 2016 թվականի Եվրատեսիլին կներկայացնի  Հայաստանի մասնակցի անունը հոկտեմբերի 13-ին, և բազմաթիվ երկրպագուների հետաքրքրում է թե դա ով է լինելու:

Այս պահի դրությամբ միակ հուշումն այս տեսանյութն է, որտեղ կարելի է տեսնել գեղեցիկ կոնքերով կնոջ ուրվագիծ: Որպես տեսանյութի կին` շրջանառվում են Աթենա Մանուկյանի, Իվետա Մուկուչյանի և Սիրուշոյի անունները:

Սակայն, 2011 թվականի մանկական Եվրատեսիլին  Հայաստանը ներկայացրած Դալիթա Ավանեսյանը` իր ֆեյսբուքյան էջում կիսվելով  Araratnews-ի գրառմամբ, որտեղ ակնարկում է նոր երգերի եւ անակնկալների մասին՝ մեզ մտածելու տեղիք տվեց. կարո՞ղ է արդյոք այդ անակնկալներից մեկը Եվրատեսիլին մասնակցությունը լինել»,- գրել է