տուն Քաղաքական Միջազգային Windows 10-ը սկզբնական շրջանում անվճար կլինի

Windows 10-ը սկզբնական շրջանում անվճար կլինի

107
0

windows10-start-menu-on-screen-100466241-large-100467285-gallery

Windows 10 օպերացիոն համակարգը մեկ տարի շարունակ անվճար կլինի Windows շարքի նախորդ համակարգերն օգտագործողների համար: Այս մասին Windows 10-ի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Microsoft-ի փոխնախագահ Թերի Մայերսոնը:

Անվճար թարմացումից կկարողանան օգտվել Windows 7-ի, Windows 8-ի և Windows 8.1-ի օգտատերերը: Բացի դրանից, այն հասանելի կլինի նաև Windows 8.1 օպերացիոն համակարգով աշխատող բոլոր խելախոսների համար:

Windows 10-ի եզրափակիչ տարբերակը շուկայում կհայտնվի 2015թ.-ին: Այս պահին ցանկացողները կարող են փորձարկել Technical Preview փորձնական տարբերակը, որը թույլ կտա ծանոթանալ համակարգի նորամուծությունների հետ: