տուն Քաղաքական Միջազգային William Hill բուքմեյքերական խոշորագույն գրասենյակը Եվրատեսիլում ամենաբարձրը գնահատում է Արամ MP3-ի հնարավորությունները

William Hill բուքմեյքերական խոշորագույն գրասենյակը Եվրատեսիլում ամենաբարձրը գնահատում է Արամ MP3-ի հնարավորությունները

96
0

56439294

Աշխարհի խոշորագույն William Hill բրիտանական բուքմեյքերական գրասենյակի կարծիքով, Եվրատեսիլ 2014 մրցույթի հաղթող է ճանաչվելու Հայաստանը ներկայացնող ԱրամMP3-ը։

Ըստ հեղինակավոր գրասենյակի՝ Արամի հաղթանակը գնահատվել է 2 գործակցով, ինչն ամենացածրն է մյուս մասնակիցների հետ համեմատ։

Երկրորդ տեղում Շվեդիան ներկայացնող Սաննե Նիլսենն է՝ 2.75 գործակցով։ Երրորդը բրիտանուհի Մոլի Սմիթեն Դաունսն է 8.0 գործակցով։

Լավագույն տասնյակում են նաև Ուկրաինան, Հունգարիան, Դանիան, Նորվեգիան, Ավստրիան, Ադրբեջանն ու Իսրայելը։

Հիշեցնենք, որ այսօր կկայանա առաջին կիսաեզրափակիչը, որում հանդես է գալու մեր մասնակիցը։ Կիսաեզրափակչի, ինչպես նաև մայիսի 10-ի եզրափակչի սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։