WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մինչև ընթացիկ տարվա վերջ «զգալի չափով» տեղեկատվություն կներկայացնի երեք երկրի կառավարությունների, ինչպես նաև ԱՄՆ-ում ընտրությունների վերաբերյալ: Այս մասին նշված է Wikileaks-ի թվիթերյան էջում:
Ասանժը նշել է, որ հրապարակման ենթակա փաստաթղթերը մեծ ազդեցություն կունենան ԱՄՆ-ի նախագահի առաջիկա ընտրությունների արդյունքների վրա: