տուն Աշխարհ WhatsApp մեսենջերը դադարեցնում է աշխատանքը. պարզաբանում

WhatsApp մեսենջերը դադարեցնում է աշխատանքը. պարզաբանում

421
0

WhatsApp մեսենջերը 2019-ի դեկտեմբերի 31-ից հետո կդադարեցնի աշխատանքը Windows Phone-ում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը և մանրամասնում, որ մեծ պահանջարկ ունեցող հավելվածը նաև փետրվարից այլևս չի գործի Android-ի մինչև 2.3.7 տարբերակներում և մինչև iOS 8 օպերացիոն համակարգերով աշխատող iPhone-ներում:

Աղբյուրի փոխանցմամբ, հաղորդագրությունների ծառայությունն աստիճանաբար դադարեցնում է գործակցությունն այն հարթակների հետ, որոնք ապագայում հավելվածի ընդլայնման համար անհրաժեշտ հնարավորություն չեն տալիս:

Միաժամանակ նշվում է, որ «Ֆեյսբուքին» պատկանող հաղորդագրությունների փոխանակման ծառայությունն առաջիկայում ևս կաջակցի այն սարքերին, որոնք աշխատում են Android 4.0.3 և հաջորդ տարբերակներով, iOS 9-ը և ավելի նոր տարբերակներով: