տուն Քաղաքական Միջազգային WhatsApp-ի պատճառով բջջայինները կորցրել են 32 միլիարդ դոլար

WhatsApp-ի պատճառով բջջայինները կորցրել են 32 միլիարդ դոլար

97
0

whatsapp

Աշխարհում WhatsApp, Rebtel, Viber, KakaoTalk մեսենջերների տարածումը լուրջ հարված է հասցրել բջջային օպերատորներին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը` հղում կատարելով Ovum խորհրդատվական կազմակերպությանը: Ըստ այդ աղբյուրի` 2013 թվականին բջջայինների կորուստները կազմել են 32,5 մլրդ դոլար, իսկ մինչև 2016 թվականը կանխատեսվում է 54 մլրդ դոլարի կորուստ:

WhatsApp-ն այդ մեսենջերներից ամենատարածվածն է, այն ունի 450 մլն օգտատեր: Երեկ հայտնի է դարձել, որ այն գնվել է Facebook-ի կողմից 19 մլրդ դոլարով: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտնել է, որ ամերիկյան ընկերութունը գնել է WhatsApp-ն այն պատճառով, որ այդ դրա օգտատերերի թիվն ամենաարագն է աճում աշխարհում: