Ամերիկյան հայտնի Washington Times թերթը անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտությանը:
Անդրադառնալով մարտի 31-ին միջուկային անվտանգության թեմային նվիրված Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովին, որին ներկա են լինելու նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, հոդվածագիրը նշում է, որ սա լավ հնարավորություն է Բարաք Օբամայի համար` ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությունը վերցնելու և երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու համար:
Հոդվածագիրը, սակայն, հանդես է եկել ադրբեջանամետ դիքերից` խաղաղության հաստատումը պատկերացնելով Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերմամբ և Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարություն շնորհելով: