տուն Լուրեր ՎԶԵԲ-ը կշարունակի մնալ«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետեր մինչև 2019թ.

ՎԶԵԲ-ը կշարունակի մնալ«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետեր մինչև 2019թ.

98
0

news (5)

Այսօր՝ դեկտեմբերի 03-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»ԲԲԸ հիմնական բաժնետերերը և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»ԲԲԸ ստորագրեցին պայմանագիր, համաձայն որի ՎԶԵԲ-ին պատկանող«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետոմսերն ընկերության հիմնական բաժնետերերի կողմից ձեռք կբերվեն առաջիկա 5 տարիների ընթացքում՝ մինչև 2019 թվականը:

Շնորհակալություն հայտնելով ՎԶԵԲ-ին երկարամյա համագործակցության համար`«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»ԲԲԸ Խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանն ասաց.

– «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ համագործակցութունը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ որպես բաժնետեր սկսվել է 2004թ.-ից`«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ–ում 25%+1 բաժնետոմս ծավալով բաժնեմասի ձեռքբերմամբ` 7 տարի ժամկետով: 2011թ. այդ համագործակցությունը երկարաձգվեց ևս 3 տարով` մինչև 2014թ.:  ՎԶԵԲ-ն այս տարիների ընթացքում անգնահատելի ներդրում ունեցավ մեր բանկում:
ՎԶԵԲ-ը, որպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ բաժնետեր, իր համբավով նպաստել է և՛ բանկի համար հաճախորդների ներգրավման, և՛բանկի միջազգգային հարաբերությունների ձևավորման գործընթացներին, ինչպես նաև օգնել է դիմակայել խնդիրներին՝ բանկի համար դժվարին ժամանակներում:

Ուրախ ենք, որ այսօր հնարավորություն ունենք «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում ՎԶԵԲ-ի մասնակցությունը երկարաձգելու ևս 5 տարով` ՎԶԵԲ-ին պատկանող բաժնետոմսերի ձեռքբերումն իրականացնելով փուլ առ փուլ: