ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ավտովթարի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց առողջական վիճակը նորմալ է։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 20:31-ին, Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին ՊՆ N զորամասի «ԶԻԼ 131» ավտոմեքենան դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել: 18 զինծառայող հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: