տուն Լուրեր Վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. տուժել են ՀՀ քաղաքացիներ

Վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսը. տուժել են ՀՀ քաղաքացիներ

80
0

shtap

Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող «Mercedez-Benz» մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տուժածներ:

Միկրոավտոբուսում եղել է 7 մարդ, ՃՏՊ-ի հետևանքվ տուժել է 5-ը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:

Բոլոր ուղևորները եղել են ՀՀ քաղաքացիներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: