տուն Լուրեր Վթար Հաղթանակի կամրջի մոտ. «Մազդա»-ն հրդեհվել է

Վթար Հաղթանակի կամրջի մոտ. «Մազդա»-ն հրդեհվել է

84
0

4a9527c9d11dcc7d6d823a2838a36c70

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 00.11-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երեևանի Հաղթանակի կամրջի մոտ` «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Մազդա» մակնիշի 51 ZZ 511 համարանիշի (վարորդ` 23-ամյա Ի. Ա.) եւ «Կիա» մակնիշի 417 LD 61 համարանիշի (վարորդ` 26-ամյա Ա.Պ.) ավտոմեքենաները, ինչից «Մազդա» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Կիա» մակնիշի ավտոմեքենան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.21-ին, մարվել՝ 00.36-ին:

Այրվել են «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ մասամբ՝ սրահը: