տուն Լուրեր Վթար Աբովյանի հրապարակում. «Ֆոլքսվագեն Բորան» ընկել է գետը

Վթար Աբովյանի հրապարակում. «Ֆոլքսվագեն Բորան» ընկել է գետը

90
0

54673024a1e89f4af3a44f2c8f3b0e2c

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 05.52-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volksvagen Bora» մակնիշի 34 TF 208 համարանիշի (վարորդ՝ 24-ամյա Վարազդատ. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է կամրջի արգելապատնեշին և ընկել Գետիկ գետը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ժամը 07.25-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում վնասել է անվադողը, ապա չկարողանալով կառավարել մեքենան՝ հայտնվել է գետում:

 

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի