տուն Լուրեր Վճռաբեկ դատարանը մերժել է Հայկ Կյուրեղյանին

Վճռաբեկ դատարանը մերժել է Հայկ Կյուրեղյանին

148
0

shant-krakox1-472x265

Օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Հայկ Կյուրեղյանը դիմել էր դատարան՝ իրավունքների խախտման փաստը ճանաչելու, իրավունքների խախտումները վերացնելու եւ գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ կայացնելու պահանջով:

Հայկ Կյուրեղյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ: «Շանթ Հարությունյան եւ ընկերներ»-ը գործով դատական առաջին նիստից առաջ նա ի նշան բողոքի բարձրացել էր դատարանի դիմաց կայանված մեքենայի վրա եւ կրակոցներ արձակել: