տուն Լուրեր Վստահ եմ, որ խռովքդ հետդ տանում ես. Հրանուշ Խառատյանը` Վահան Հովհաննիսյանին

Վստահ եմ, որ խռովքդ հետդ տանում ես. Հրանուշ Խառատյանը` Վահան Հովհաննիսյանին

107
0

Hranush-Kharatyan

Երեկ Գերմանիայում կյանքից հեռացել է այդ երկրում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը: Այս մասին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ափսոս, Վահան, շատ ափսոս, դեռ ինչքան անելիքներ ունեիր… Ափսոս հնագետ Վահանին, ափսոս դաշնակցական Վահանին, ափսոս մարդ Վահանին… Մեր երկրին բաժին ընկած փորձությունների մեծ մասը անհատապես կրեցիր: Հորդ «չվերադառնալուց» հետո՝ ԽՍՀՄ սոցիալականացված քաղաքական ռեպրեսիաներ, Հայաստանի անկախացումից հետո՝ առաջին քաղհալածյալներից… Հնագիտության համար ափսոս էր, որ դու քաղաքականությունն ընտրեցիր, բայց դե մեծ հաշվով քաղաքականությունն էր քեզ ընտրել դեռ պատանեկությունից, երբ դպրոցում առաջարկում էին «հրաժարվել հորից»: Ափսոս, Վահան, որ այլևս չի հնչի քո հավասարակշռված, փաստարկված, առանց հայհոյախոսքի հայհոյանքը, որին վարժվել էր «այս իշխանությունների» դեմ ըմբոստացած քաղաքացին՝ որպես «այլընտանքային ուսուցում»: Գիտեմ, վստահ եմ, որ խռովքդ հետդ տանում ես, մինչդեռ որքա՜ն կուզեի ասել՝ խաղաղություն քեզ»: