տուն Քաղաքական Միջազգային Վստահ չեմ, որ կկարողանանք ավարտել Իրանի հետ բանակցությունները․ Քերրի

Վստահ չեմ, որ կկարողանանք ավարտել Իրանի հետ բանակցությունները․ Քերրի

75
0

150329114723_kerry_624x351_ap_nocredit

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վստահություն է հայտնել, որ ներկայում հնարավոր չէ այս փուլում վերջնական համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Քերին այս միտքը հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, որը կայացել է Շվեյցարիայում։

Երեկ Լոզանում կայացել է միջնորդ «վեցյակի» արտգործնախարարների հանդիպումը։ Այն կայացել է առանց Իրանի մասնակցության։ Միջնորդները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ընդհանուր մոտեցումները։

Սպասվում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կարող են տևել մինչև երեքշաբթի։