տուն Քաղաքական Միջազգային Վրաստանում ուզում են չեղարկել Placebo-ի համերգը ջրհեղեղի մասին կատակի պատճառով

Վրաստանում ուզում են չեղարկել Placebo-ի համերգը ջրհեղեղի մասին կատակի պատճառով

88
0

PlaceboՎրաստանի մշակույթի պալատի  նախագահ Դավիթ Օքիթաշվիլին մտադիր է չեղյալ հայտարարել Թբիլիսիում բրիտանական Placebo խմբի համերգը, որը պլանավորված էր հուլիսի 7-ին։ Պատճառը Թբիլիսիի ջրհեղեղի մասին կիթառահար Ստեֆան Օլսդալի արած կատակն է։

Օքիթաշվիլիի խոսքով՝ երաժիշտը վիրավորել է ողջ Վրաստանին եւ առաջին  հերթին նրանց, ովքեր աղետի ժամանակ մերձավորներ էին կորցրել։

Հունիսի 14-ին կիթառահարը սոցիալական ցանցում տեղադրել  էր Թբիլիսիի կենդանաբանական այգուց փախած գետաձիու լուսանկարը եւ գրել էր, որ այրվում է այդ կրկեսին միանալու ցանկությունից։

Ավելի ուշ նա հեռացրել էր լուսանկարը եւ ներողություն խնդրել։ «Ես ոչ ոքի վիրավորել չէի ցանկանում։ Անհամբերությամբ սպասում եմ Վրաստանում ելույթ ունենալու հնարավորությանը եւ հույս ունեմ, որ մայրաքաղաքը շուտ ոտքի կկանգնի եւ այլեւս երբեք նման աղետ չի կրկնվի»,- գրել էր նա Instagram-ում։