Վրաստանի Փոթի, Բաթումի եւ Քուլեւի քաղաքներում սեւծովյան ափերին մոլեգնած փոթորկի պատճառով փակվել են նավահանգիստները, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։
«Փոթորիկը ծովում կազմել է 4-6 բալ։ Դրա պատճառով նավահանգիստը առավոտից փակ է։ Նավերի ելումուտը դադարեցվել է։ Սակայն նավահանգստի տերմինալն աշխատում է սովորական ռեժիմով»,- ասել է Փոթիի նավահանգստի աշխատակազմի ղեկավար Մարիամ Նադարայան։
Նա նաեւ նշել է, որ Վրաստանի նավահանգիստները հունվարի 20-ին կվերսկսեն իրենց աշխատանքը սովորական ռեժիմով։