Թբիլիսիի մերձակա Վազիանի օդանավակայանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Noble Partner-2016 (Արժանի գործընկեր) լայնածավալ զորավարժությունները, հայտնում է «Գռուզիա օնլայն» պարբերականը:
Զորավարժությունները կանցկացվեն մայիսի 11- 26-ը: Դրանց նպատակը Վրաստանի և ԱՄՆ-ի զինվորականների միջև համագործակցության ամրապնդումն Է:
Զորավարժություններին կմասնակցեն շուրջ 1300 զինվորականներ. 600-ը ԱՄՆ-ից են, 500-ը՝ Վրաստանից և 150-ը՝ Մեծ Բրիտանիայից: Վարժանքներում գործի կդրվեն ամերիկյան M1A2 Abrams տանկեր և հետևակի մարտական M2 Bradley մեքենաներ, ինչպես նաև Վրաստանի զինված ուժերում առկա ռուսական T-72 տանկեր և БМП-2 հետևակի մարտական մեքենաներ: