տուն Քաղաքական Միջազգային Վրաստանում կառավարության կազմը կարող է նվազել

Վրաստանում կառավարության կազմը կարող է նվազել

53
0

gruziaՎրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն չի բացառում կառավարության կազմի կրճատում:

Ավելի վաղ Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն առաջարկել էր կիսով չափ կրճատել կառավարության կազմը` լուծարելով մի շարք նախարարություններ եւ պետնախարարների պաշտոններ: Նրա խոսքով, դա կարող է կրճատել պետական ծախսերը, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիան»:

«Ապագայում հնարավոր է կառավարության որոշակի օպտիմալացում: Բայց դրա համար անհրաժեշտ է վերլուծել եւ ռեալ գնահատական տալ այն իրավիճակին եւ դրությանը, որում գտնվում ենք», — ճեպազրույցին հայտնել է Կալաձեն:

Այսօրվա դրությամբ Վրաստանի կառավարությունում 16 նախարար եւ երեք պետնախարար կա: