Քոբուլեթ սևծովյան առողջարանային քաղաքում (Աջարիայի ԻՀ) փոքր և միջին հյուրանոցների սեփականատերերն օգոստոսի 16-ին բողոքի ակցիա են անցկացրել՝ հանրապետության իշխանություններին կոչ անելով իրենց փոխհատուցել այն նյութական վնասը, որն իրենց հասցվել է ՌԴ-ից զբոսաշրջիկների բացակայության պատճառով: Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռարձակողի Առաջին ալիքը՝ գրում է TASS-ը:
«Սեզոնը ձախողվեց: Չեղյալ հայտարարվեցին 80 հազար լարի (ավելի քան 27 հազր դոլար) ընդհանուր գումարի ամրագրումները: Մենք օգոստոսի 20-ից պետք է վճարենք բանկային պարտքերը: Ինչպե՞ս դա անենք, երբ եկամուտ չկա, և զբոսաշրջիկներ չեն ժամանում, որոնք երկու – երեք օրով կանգ էին առնում այստեղ: Պետությունը պետք է կատարի խոստումները և ինչ-որ բանով օգնի մեզ»,- մեջբերում է Առաջին ալիքը հանրահավաքի մասնակիցներից մեկի խոսքը:
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են, որ կառավարությունն իրենց օգնի պարտքի վերաձևակերպման հարցում կամ զբաղվի տոկոսների լրահատկացմամբ, որոնք նրանք պետք է վճարեն վարկ վերցված փողի դիմաց:
Նյութն ամբողջությամբ՝ 1in.am: