Հոկտեմբերի 6-8 ՀՀ Ազգային Ժողովի պատվիրակությունը պետական այց կատարեց Վրաստանի Հանրապետություն: Պատվիրակության հետ մեկնել էր նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արդեն վերդարձած պատվիրակության անդամները ներկայացրեցին, թե ինչ հանդիպումներ են ունեցել և ինչ հարցեր են քննարկել այդ հանդիպումների ժամանակ վրացի գործընկերների հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ պաշտոնական այցի առաջին օրը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի պատվիրակության, ինչպես նաեւ նախագահի և արտգործնախարարի հետ:
Երկրորդ օրը հանդիպել են Վրաստանի նախագահին և վարչապետին:
«Շատ կարևոր հարցադրումներ հնչեցին այս հանդիպումների ժամանակ: Երկուստեք հնչել են կարծքիներ, որ Հայաստանի Եվրասիական տնտեսական միություն մտնելը և Վրաստանիˋ Եվրաասոցացումը չպետք է երկու ժողովուրդների համար լինի իրար զատող ուղի: Մենք պետք է գտնենք գործիքներ, ուղիներ, որոնք թույլ կտան մեզ լինել լուրջ գործընկեր, լինել կամուրջ միմյանց համար»,-ասաց Նաղդալյանը:
Նա հավելեց, որ երկուստեք հնչել է այն միտքը, որ 2 ժողովուրդները, 2 պետությունները, 2 խորհրդարանները տուրք չպետք է տան եղած հակամարտություններին, այլ հակառակըˋ պետք է ուշադրություն դարձնեն զարգացման ծրագրերին, համագործակցման ծրագրերին:
«Վրաստանի բարձրագույն ղեկավարությունը ձևակերպել է նաև իր մոտեցումները մշակութային ժառանգությունը պահպանելու համար՝ անկախ նրանից, թե ինչ ազգային պատկանելություն ունեն այդ մշակութային կոթողները: Մենք ստացել ենք նաև ջավախահայության դիմումը Գալուստ Սահակյանին՝ կապված քաղաքացիության և կացության իրավունքի հետ, որը էականորեն սահմանափակում է ջավախահայության իրավունքները»,- Նաղդալյանը:
Հայ պատվիրակությունը հանդիպել է նաև վրաց պատրիարքի հետ, ով ասել է, որ հայ-վրացի ժողովուրդները քրիստոնեական օազիս են այս տարածաշրջանում:
«Հայկական եկեղեցիների պահպանման և վերանորոգման հացով աշխատանքեր են տարվում Վրաստանում, հիմքերի նորոգման աշխատանքներ են կատարվում, մոտենում ավարտին»,- հավելեց Նաղդալյանը: