Նոյեմբերի 27-ին Ախալքալաքում կողոպտել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող կահույքի խանութը. հաղորդում է jnews.ge-ն:
Կահույքի խանութը կողոպտել են՝ կոտրելով ապակե դռները: Խանութից գողացել են շուրջ 12 հազար դոլար, ինչպես նաև անվտանգության տեսահսկման համակարգերը:
Ներկայումս իրավապահ մարմինները հետաքննություն են վարում Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հիման վրա: