Բաթումում գրիպից 63-ամյա տղամարդ է մահացել: Այս մասին հայտնել է Աջարիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Զաալ Միքելաձեն. հաղորդում է newsgeorgia.ge լրատվակայքը:
«Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Բաթումի բժշկական կենտրոնում: Լաբորատոր հետազոտությունը հաստատել է, որ տղամարդն իսկապես մահացել է գրիպի հետևանքներից, սակայն նա ունեցել է նաև այլ ռիսկային գործոններ»,- ասել է Միքելաձեն:
Նշվում է, որ երկրի մասշտաբով գրիպի բարդացումից սա մահվան 15-րդ դեպքն է: Երկրում գրիպով հոսպիտալացվածների թիվը 616-ից հասել է 845-ի: