տուն Քաղաքական Միջազգային Վրաստանում էլեկտրաէներգիան թանկանում է 22 տոկոսով

Վրաստանում էլեկտրաէներգիան թանկանում է 22 տոկոսով

96
0

3D Electric powerlines over sunrise

Վրաստանի ազգային էներգետիկ հանձնաժողովը կարող է բավարարել էներգետիկ ևս մեկ ընկերության` «Թելասիի»` էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելու հայտը, որով առաջարկվում է թանկացնել ԷԹբիլիսիի սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի գինը:

Վրաստանի շրջաններում օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը միջինը կբարձրանա 22 տոկոսով: Սպասվում է, որ նույնքան թանկացում կլինի նաև Թբիլիսիում, քանի որ էլցանցերը սպասարկող տարբեր ընկերություններ էլեկտրաէներգիա են գնում նույն աղբյուրից:

Վրաստանի կառավարությունը պատրաստվում է  փոխհատուցում տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին: