տուն Լուրեր Վրաստանն անպայման պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Էրդողան

Վրաստանն անպայման պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Էրդողան

88
0

155521_src

Ստամբուլում տեղի ունեցած ՄԱԿ-ի Մարդասիրական գագաթնաժողովի շրջանակում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, տեղեկացնում է «Գրուզիա օնլայն» պարբերականը:

Նշվում է, որ կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության հարցեր: Էրդողանը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Երկու երկրների նախագահները քննարկել են նաև Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ հարցեր:

«Հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Վրաստանն անպայման պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- նշել է Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը: